ՀԾ Վաճառատեղ 6

gallery/marketplace 6

Դուք բացել եք Ձեր առաջին խանութը և դեռևս խանութի հաշվառման համակարգ ձեռք բերելու հնարավորություն չունեք: Միգուցե խանութը փոքր է և պարզապես նպատակահարմար չեք համարում համակարգ ձեռք բերելը: Հայկական Ծրագրեր ընկերությունը նվեր է մատուցում բոլոր փոքր խանութներին` նրանց անվճար տրամադրելով ՀԾ-Վաճառատեղ նոր սերնդի համակարգը: ՀԾ-Վաճառատեղը կատարում է խանութի կարևոր գործարքները.

Վաճառք

  • հաճախորդի արագ սպասարկում,
  • գծիկավոր կոդ կարդացող սկաների կիրառում,
  • կանխիկ վճարում և մանրադրամի հաշվարկ,
  • տոկոսային զեղչի կիրառում,
  • ապառիկ վաճառք և գնորդների հետ փոխհաշվարկներ,
  • ապրանքային կտրոնի տպում,
  • համակցում նոր սերնդի ՀԴՄ-ի հետ,
  • քաշային ապրանքի վաճառք,
  • գնացուցակների հետ աշխատանք և տպում
  • գնապիտակների տպում:

Գնումներ

  • ապրանքների ձեռքբերում,
  • ապրանքների ինքնարժեքի հաշվառում միջին կշռված մեթոդով,
  • մատակարարների հետ փոխհաշվարկներ:

Հաշվետվություններ

  • ապրանքների գումարա-քանակային շարժ և մնացորդներ,
  • ապրանքների վաճառքների գումարային և քանակային ծավալների վերլուծություններ,
  • գնորդների և մատակարարների պարտք ու պահանջներ,
  • եկամուտ և ծախսեր,
  • վերլուծական դիագրամներ:

Վճարում QR կոդի միջոցով

ՀԾ-Վաճառատեղ համակարգը համակցված է PayX , Idram և Telcell վճարային համակարգերի հետ, ինչը հնարավորություն է տալիս խանութներին ընդունել հաճախորդի` սմարթֆոնով կատարված վճարումը: Սա պարզեցնում և արագացնում է հաճախորդի սպասարկման գործընթացը: Վճարում կատարելու համար բավական է միայն սկանավորել գեներացված QR կոդը և հաստատել վճարումը:

Բեռնել

Նկարագրություն