Բեռնումներ

Համակարգեր

gallery/acc7
gallery/undraw_finance_0bdk
gallery/undraw_investing_7u74
gallery/undraw_goals_w8tw
gallery/trade7

ՀԾ-Հաշվապահ 7

ՀԾ-Առևտուր 7

ՀԾ-Հաշվապահ 7 համակարգը նոր սերնդի հաշվապահական համակարգ է, որի մշակման ժամանակ կիրառվել են նորագույն ծրագրավորման տեխնոլոգիաներ: Համակարգն ապահովում է հաշվապահական հաշվառման ամբողջական ավտոմատացում, նաև ունի մի շարք հատկություններ, որոնք հատկապես կարևոր են ոչ մեծ կազմակերպությունների համար:

ՀԾ-Առևտուր 7 համակարգը հատուկ նախագծվել և մշակվել է առևտրական գործունեությամբ զբաղվող միջին և փոքր ձեռնարկության համար: Համակարգը հնարավորություն է տալիս կառավարել մանրա-մեծածախ առևտրի և պահեստային գործունեությամբ զբաղվող ձեռնարկության բոլոր հիմնական գործընթացները:

Անվճար համակարգեր

gallery/bookkeeper 6

ՀԾ-Հաշվետար 6

ՀԾ-Հաշվետար համակարգը մշակվել է հատուկ փոքր կազմակերպությունների համար և իր մեջ ներառում է այն հիմնական առանձնահատկությունները, որոնք կարևոր են այդ հիմնարկների հաշվապահների համար: Համակարգի տեղադրումն ու դրա հետ հետագա աշխատանքը շատ պարզ են և չեն պահանջում կազմակերպությունում տեխնիկական մասնագետի ներկայություն կամ հաշվապահների խորը վերապատրաստում:

gallery/marketplace 6

ՀԾ-Վաճառատեղ 6

Դուք բացել եք Ձեր առաջին խանութը և դեռևս խանութի հաշվառման համակարգ ձեռք բերելու հնարավորություն չունեք: Միգուցե խանութը փոքր է և պարզապես նպատակահարմար չեք համարում համակարգ ձեռք բերելը: Հայկական Ծրագրեր ընկերությունը նվեր է մատուցում բոլոր փոքր խանութներին` նրանց անվճար տրամադրելով ՀԾ-Վաճառատեղ նոր սերնդի համակարգը: ՀԾ-Վաճառատեղը կատարում է խանութի կարևոր գործարքները: