ՀԾ ԱՌԵՎՏՈՒՐ 7

Առևտրական կազմակերպության արդյունավետ գործունեության համար պահանջվում է ապրանքներ ձեռքբերելու, վաճառքի, դրամական միջոցների հոսքի, մատակարարների և գնորդների հետ փոխհաշվարկների վերահսկում և կառավարում: ՀԾ- Առևտուր7 համակարգը կօգնի խորությամբ լուծել այս խնդիրները, ավտոմատացնե լառևտրական կազմակերպությունների գործընթացները և հեշտացնել կառավարումը: Համակարգն ապահովում է ապրանքների առք ու վաճառքի և պահեստային գործունեության կառավարման ամբողջական ավտոմատացում: Առավելապես ուղղված է մանրածախ առևտրով զբաղվող խանութներին նաև ունի մի շարք հատկություններ, որոնք կարևոր են ոչ մեծ կազմակերպությունների համար: Համակարգի ներդրումն ու շահագործումը շատ հեշտ են`պարզության և ինտուիտիվ հասկանալի կառուցվածքի շնորհիվ:Համակարգի տեխնիկական պահանջները բարձր չեն, այսինքն կազմակերպությանը սովորաբար անհրաժեշտ չի լինում համակարգի շահագործման համար ձեռք բերել լրացուցիչ համակարգչային տեխնիկա կամ ծրագրային ապահովում: Ուսուցումը և համակողմանի սպասարկումն օգնում են պատվիրատուներին լավագույն ձևով օգտագործել համակարգի հնարավորությունները և արդյունավետ կառավարել առևտրական կազմակերպության գործունեությունը: