ՀԾ Հաշվապահ 7

ՀԾ-Հաշվապահ 7-ը նոր սերնդի հաշվապահական համակարգ է, որի մշակման ժամանակ կիրառվել են նորագույն ծրագրավորման տեխնոլոգիաներ: Ժամանակակից ինտերֆեյսի շնորհիվ համակարգի հետ աշխատանքը չափազանց հարմար ու հաճելի: ՀԾ-Հաշվապահ 7 համակարգը հատուկ նախագծվել և մշակվել է միջին և փոքր կազմակերպությունների համար: Համակարգն ապահովում է հաշվապահական հաշվառման ամբողջական ավտոմատացում, նաև ունի մի շարք հատկություններ, որոնք հատկապես կարևոր են ոչ մեծ կազմակերպությունների համար: Համակարգի ներդրումն ու շահագործումը շատ հեշտ են` պարզության և ինտուիտիվ հասկանալի կառուցվածքի շնորհիվ: Համակարգի տեխնիկական պահանջները բարձր չեն, այսինքն կազմակերպությանը սովորաբար անհրաժեշտ չի լինում համակարգի շահագործման համար ձեռք բերել լրացուցիչ համակարգչային տեխնիկա կամ ծրագրային ապահովում: Անվճար ուսուցումը և համակողմանի սպասարկումն օգնում են պատվիրատուներին լավագույն ձևով օգտագործել համակարգի հնարավորությունները և առավելագույն օգուտ ստանալ համակարգից: Ինտերնետ բանկինգի, էլ. հարկային հաշիվների, հարկային հաշվետվությունների ներկայացման համակարգերի հետ համակցումն ապահովում են աշխատանքի բարձր արդյունավետություն և ժամանակի հսկայական խնայողություն: