ՀԾ Հաշվետար 6

ՀԾ-Հաշվետար համակարգը մշակվել է հատուկ փոքր կազմակերպությունների համար և իր մեջ ներառում է այն հիմնական առանձնահատկությունները, որոնք կարևոր են այդ հիմնարկների հաշվապահների համար: Համակարգի տեղադրումն ու դրա հետ հետագա աշխատանքը շատ պարզ են և չեն պահանջում կազմակերպությունում տեխնիկական մասնագետի ներկայություն կամ հաշվապահների խորը վերապատրաստում: Համակարգի տեխնիկական պահանջները բարձր չեն, այսինքն կազմակերպությանը սովորաբար անհրաժեշտ չի լինում համակարգի շահագործման համար ձեռք բերել լրացուցիչ համակարգչային տեխնիկա կամ ծրագրային ապահովում: Ծրագրի օգտագործման համար չի պահանջվում հատուկ ուսուցում: ՀԾ-Հաշվետար համակարգում կարելի է վարել անսահմանափակ քանակությամբ կազմակերպությունների հաշվառում: ՀԾ-Հաշվետար-ն իր մեջ ուղղակիորեն ներառում է ինտերնետ բանկինգի համակարգ: Սա թույլ է տալիս կառավարել բանկային հաշիվներն անմիջապես հաշվապահական համակարգից, խուսափել տվյալներն այլ համակարգ արտահանելու կամ ներմուծելու լրացուցիչ քայլից: Համակարգից տվյալները կարող են արտահանվել MS Word, MS Excel և Open Office միջավայրեր: