ՀԾ-Հաշվապահ 7 համակարգը նոր սերնդի հաշվապահական համակարգ է, որի մշակման ժամանակ կիրառվել են նորագույն ծրագրավորման տեխնոլոգիաներ: Համակարգն ապահովում է հաշվապահական հաշվառման ամբողջական ավտոմատացում, նաև ունի մի շարք հատկություններ, որոնք հատկապես կարևոր են ոչ մեծ կազմակերպությունների համար:
ՀԾ-Առևտուր 7 համակարգը հատուկ նախագծվել և մշակվել է առևտրական գործունեությամբ զբաղվող միջին և փոքր ձեռնարկության համար: Համակարգը հնարավորություն է տալիս կառավարել մանրա-մեծածախ առևտրի և պահեստային գործունեությամբ զբաղվող ձեռնարկության բոլոր հիմնական գործընթացները:
ՀԾ-Հաշվետար համակարգը մշակվել է հատուկ փոքր կազմակերպությունների համար և իր մեջ ներառում է այն հիմնական առանձնահատկությունները, որոնք կարևոր են այդ հիմնարկների հաշվապահների համար:
Դուք բացել եք Ձեր առաջին խանութը և դեռևս խանութի հաշվառման համակարգ ձեռք բերելու հնարավորություն չունեք: Միգուցե խանութը փոքր է և պարզապես նպատակահարմար չեք համարում համակարգ ձեռք բերելը: Հայկական Ծրագրեր ընկերությունը նվեր է մատուցում բոլոր փոքր խանութներին` նրանց անվճար տրամադրելով ՀԾ-Վաճառատեղ նոր սերնդի համակարգը: ՀԾ-Վաճառատեղը կատարում է խանութի կարևոր գործարքները:
+374 47 95 75 70
+374 47 96 75 70
arevelq.nk@gmail.com
support@arevelq.com
Արցախ
Ստեփանակերտ
Ազատամարտիկների 26