ՀԾ Հաշվետար 6

gallery/bookkeeper 6

Բեռնել

Նկարագրություն

ՀԾ-Հաշվետար համակարգը մշակվել է հատուկ փոքր կազմակերպությունների համար և իր մեջ ներառում է այն հիմնական առանձնահատկությունները, որոնք կարևոր են այդ հիմնարկների հաշվապահների համար: Համակարգի տեղադրումն ու դրա հետ հետագա աշխատանքը շատ պարզ են և չեն պահանջում կազմակերպությունում տեխնիկական մասնագետի ներկայություն կամ հաշվապահների խորը վերապատրաստում: Համակարգի տեխնիկական պահանջները բարձր չեն, այսինքն կազմակերպությանը սովորաբար անհրաժեշտ չի լինում համակարգի շահագործման համար ձեռք բերել լրացուցիչ համակարգչային տեխնիկա կամ ծրագրային ապահովում: Ծրագրի օգտագործման համար չի պահանջվում հատուկ ուսուցում: Ծրագրի ավելի խորը հնարավորություններին կարելի է ծանոթանալ Էլեկտրոնային ռեսուրսների միջոցով:

gallery/undraw_calculator_0evy (1)
gallery/undraw_savings_hjfl
gallery/undraw_finance_0bdk