ՀԾ-Հաշվապահ 7

ՀԾ-Հաշվապահ-ը նոր սերնդի հաշվապահական համակարգ է, որի մշակման ժամանակ կիրառվել են նորագույն ծրագրավորման տեխնոլոգիաներ: Ժամանակակից ինտերֆեյսի շնորհիվ համակարգի հետ աշխատանքը չափազանց հարմար ու հաճելի Է:
ՀԾ-Հաշվապահ համակարգը հատուկ նախագծվել և մշակվել է միջին և փոքր կազմակերպությունների համար: Համակարգն ապահովում է հաշվապահական հաշվառման ամբողջական ավտոմատացում, նաև ունի մի շարք հատկություններ, որոնք հատկապես կարևոր են ոչ մեծ կազմակերպությունների համար:
Համակարգի ներդրումն ու շահագործումը շատ հեշտ են` պարզության և ինտուիտիվ հասկանալի կառուցվածքի շնորհիվ: Անվճար ուսուցումը և համակողմանի սպասարկումն օգնում են պատվիրատուներին լավագույն ձևով օգտագործել համակարգի հնարավորությունները և առավելագույն օգուտ ստանալ համակարգից:
Ինտերնետ բանկինգի և հարկային պետական ծառայության համակարգերի հետ համակցումն ապահովում է աշխատանքի բարձր արդյունավետություն և ժամանակի հսկայական խնայողություն:

gallery/acc7
gallery/chart2
gallery/seo-audit3
gallery/imagechart