ՀԾ Առևտուր 7

gallery/trade7

Առևտրական կազմակերպության արդյունավետ գործունեության համար պահանջվում է ապրանքներ ձեռքբերելու, վաճառքի, դրամական միջոցների հոսքի, մատակարարների և գնորդների հետ փոխհաշվարկների վերահսկում և կառավարում:
ՀԾ-Առևտուր համակարգը կօգնի խորությամբ լուծել այս խնդիրները, ավտոմատացնել առևտրական կազմակերպությունների գործընթացները և հեշտացնել կառավարումը:
Համակարգն ապահովում է ապրանքների առք ու վաճառքի և պահեստային գործունեության կառավարման ամբողջական ավտոմատացում: Առավելապես ուղղված է մանրածախ առևտրով զբաղվող խանութներին նաև ունի մի շարք հատկություններ, որոնք կարևոր են ոչ մեծ կազմակերպությունների համար:
Համակարգի ներդրումն ու շահագործումը շատ հեշտ են` պարզության և ինտուիտիվ հասկանալի կառուցվածքի շնորհիվ:
Ուսուցումը և համակողմանի սպասարկումն օգնում են պատվիրատուներին լավագույն ձևով օգտագործել համակարգի հնարավորությունները և արդյունավետ կառավարել առևտրական կազմակերպության գործունեությունը:

Նկարագրություն

Ցուցադրական տարբերակ